1. Հարցազրույցի գալիս են առանց ուսումնասիրելու թե ուր են գնում, չնայած որ կային մարդիկ, ովքեր մինչեւ մեր կազմակերպության կուլտուրային ծանոթացել էին։
2. Անխնա բողոքում են նախորդ աշխատատեղից ու տնօրենից չնայած նշելով թե ինչքան բան են սովորել ընդեղ ու ինչքան բան ա տվել իրենց նախորդ կազմակերպությունը – ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ! (էս թեմայով դաժե կարելի ա մի երկու ժամանոց թրեյնինգ կազմակերպել)
3. Լինելով նոր ասպարեզում, փորձում են խորհուրդներ տալ առանց լսելու կամ հասկանալու հարցերը։ Ուշադիր եղեք թե ուր եւ ում մոտ եք գնում հարցազրույցի։
4. Անպայման հարցեր ունեցեք/պատրաստեք, երբ ձեզ հարցնում են “Դու՞ք հարցեր ունեք որ կցանկանաք մեզ տալ”։ Երբ տալիս եք հարցեր դա խոսում է ձեր պրոֆեսիոնալիզմի եւ ամբիցիայի մասին եւ գործատուն կամ HR-ը հասկանում է որ դուք լուրջ թեկնածու եք եւ ձեզ համար էլ կա մինիմալ պայմաններ։
5. Փորձեք չհուզվել ու ներվայն շարժումներ չանել, որովհետեւ գործատուն փորձում է գտնել թիմակցի, մարդու ում կընդունի իր 2-րդ ընտանիք – ու սա է պատճառը որ ձեզ չեն կծելու հարցազրույցի ժամանակ։ Թուլացեք!
6. Գնահատելի է երբ գործատուին ասում են այն ինչը ուզում է լսել, բայց փորձեք դա անել այնպես, որ գոնե չհասկանան, որ միայն դա կարող եք տալ այլ ոչ այն ինչի համար գնացել եք 😉
7. Երբ հասնում է աշխատավարձի չափի ասելուն թե որքան կցանկանաք ստանալ – մի գերագնահատեք այն, քանի որ դա հարցնում են այն ժամանակ երբ արդեն մի լավ քննել են Ձեզ։
8. Այնպես արեք որ չձանձրանա գործատուն, նույնիսկ այն ժամանակ երբ արհեստականորեն մթնոլորտը կփոխեն տեսնելու համար, թե ինչքան կրակ կա ձեր մեջ։

Նյութը հիմքը Արթուր Մնացականյանի ֆբ էջից՝  facebook.com/artur.mnatsakanyan