Կարեւոր չէ թե ձեր կայքի դիզայնը ինչքան լավն է, կամ ձեր պրոդուկտը ինչքան լավն է ու ունի պահանջարկ, առանց SEO ի դուք տեսանելի չեք։ Մարդիկ ամեն ինչ որոնում են Goolge, Yandex, Bing և այլ համակարգերում, իսկ առանց ճշգրիտ SEO ռազմավարության, երբեք չեն գտնի ձեզ։

1. SEO-ն արդյունավետ է իր արժեքի դիմաց՝ SEO-ն ավելի մատչելի է քան շատ այլ մարքեթինգային միջոցներ, օրինակ սառը զանգերը։ SEO-ն կենտրոնացված է օրգանական որոնման վրա։  Երբ հաճախորդները որոնում են ինչ-որ բան, դա նշանակում է որ արդեն հետաքրքրված են տվյալ ապրանքով կամ ծառայությամբ եւ SEO-ի խնդիրը այն է որ ձեր հաճախորդը գտնի ձեզ ձեր մրցակիցների շրջանում։

2. SEO-ն մեծացնում է կայքի այցելությունների քանակը՝ Որոնողական համակարգերը բացի կայքի տվյալ էջի վերնագրից տրամադրում են հատված որտեղ կարճ նկարագրում եք թե ինչ կարող են ունենալ նրանք: Մոտ 160 սիմվոլ մարքեթինգային կարճ նկարագրության համար որը հնարավորթուն կտա ձեր հաճախորդին անցնել մեկ քայլ առաջ դեպի ձեր կայք։ Որքան շատ է այցելությունների քանակը այնքան մեծ է կոնվերսիան։

3. SEO-ն ստեղծում է առաջին լավ տպավորությունը՝  Որոնողական համակարգերի կողմից հատկացված հատվածում ունենք հնարավորություն ապրանքի նախադիտման՝ ցուցադրելով նկար, ռեյտինգ, երբ է տվյալ էջը ստեղծվել որոնք ավելի վստահություն են տալիս հաճախորդին եւ հաճախորդը դառնում է ավելի մոտիվացված որպեսզի սեղմի ձեր կայքի հղումը։

4. SEO-ն օգնում է պայքարել մրցակցության դաշտում՝ իհարկե բոլորն էլ հետաքրքրված են որոնողական համակարգերում ավելի բարձր դիրք ունենալու համար։ Կան միջոցներ մրցակիցների SEO մեթոդները վերլուծելու համար ինչպիսիք են օգտագործվող բառերն ու բառակապակցությունները, հղումները, կայքերի անունները, որոնց վերլուծության արդյունքները թույլ կտան ձեզ համեմատելու ձեր բիզնեսի առաջխաղացման հետ։

5. SEO-ն ստեղծում է վստահություն եւ ապրանքանիշի իրազեկում՝  SEO-ի ստրատեգիան թույլ է տալիս որոնողական համակարգերում առաջին էջում հայտնվելու համար, այնուհետեւ մարդիկ սկսում են ճանաչել ձեր բրենդը։ Որքան հաճախ են մարդիկ ձեր բրենդը տեսնում – նրանք հակված են լինում վստահելու ձեզ։

6. SEO-ն ներդրում է, ոչ թե ծախս՝ SEO-ի արդյունքում եկած հաճախորդները այն մարդիկ են ովքեր հետաքրքրված են ձեր ապրանքով կամ ծառայությամբ, հետեւաբար դա բերելու է ձեզ ավելի շատ վաճառքներ որի արդյունքում մեծանալու է ձեր բիզնեսը։

7. SEO-ն չափելի է՝ կարող ենք չափել արդյունավետությունը եւ կոնվերսիան վերլուծական գործիքների միջոցով ինչպիսին է օրինակ Google’s Webmaster Tools-ը։

8. SEO-ն աշխատում է բոլոր որոնողական համակարգերով՝ Ինչպես նշեցի Google-ը միակը չէ եւ կան այլ համակարգեր բայց այսօր առավել ակտիվ մեր հաճախորդները օգտվում են Google-ից, չնայած որ օպտիմիզացիան վերաբերվում է բոլորին։

9. SEO-ն ազդում է գնման ցիկլին/հաճախականությանը՝ SEO-ի առավելությունը այն է որ այն աշխատում է երբ հաճախորդը որոնում է ձեր ապրանք/ծառայությունը եւ այն հասանելի է դառնում իրեն այլ ոչ դուք հաճախորդների որոնման մեջ եք։ Երբ հաչախորդները ինչ-որ բան են որոնում, նրանք իրականում հարց են տալիս, SEO-ն տրամադրում է այդ հարցի պատասխանները

10. SEO-ն օգնում է բիզնեսին մեծացնել շուկան՝  եթե դուք ուզում եք դուրս գալ միջազգային շուկա պետք է ուսումնասիրեք այնտեղի մշակութային առանձնահատկությունները եւ այս հետազոտման արդյունքը այլ շուկայում ընդլայնվելու պատրաստումն է։

11. SEO-ն արժեքավոր հաճախորդների տվյալների միջոցն է՝ վերլուծելով թե հաճախորդները ինչ են որոնում դուք կհասկանաք թե նրանք ինչի կարիք ունեն եւ հնարավոր է հանդիպեք այնպիսի բառերի որոնք հաճախ որոնվում է բայց չի օգտագործվում ձեր հաճախորդների կողմից, հետեւաբար, օգտագործելով դրանք դուք առաջ եք անցնում։

12. SEO-ն աշխատում է նաեւ օֆլայն բիզնեսի համար՝ եթե դուք կայք չունեք դա դեռ չի նշանակում որ SEO-ն ձեր համար չէ։ Ձեր ներկայությունը առցանց ապահովվելը նույնպես հանդիսանում է SEO-ի ռազմավարություն, որի միջոցով կարող են գտնել ձեր ապրանք/ծառայությունը։

13. SEO-ն բարելավում է օգտվողների հարմարավետությունը՝ հետեւելով SEO-ի ռազմավարությանը ձեր բովանդակությունը ավելի պարզ է, հակիրճ ե հասկանալի։ Ձեր նպատակը միայն կայքի այցելությունը չէ այլ նաեւ անել այնպես որ հաճախորդը գնում կատարի։

14. SEO-ն ձեզ թրենդի մեջ է պահում՝ Եթե դուք միշտ զբաղվում եք SEO-ով եւ հետեւում եք բոլոր թարմացումներին ապա դուք կլինեք միշտ բոլոր փոփոխությունների վերեւում – կլինեք առաջինը որ բոլոր փոփոխությունների մասին տեղեկացված կլինեք եւ սա թույլ կտա ձեզ միշտ թարմացնել ձեր SEO ռազմավարությունը։

15. SEO-ը հավերժ է՝ խելացի SEO-ի ռազմավարության ու քարոզարշավի կողմից ստացած վարկանիշը ծառայելու է ձեզ երկար տարիներ, չնայած այն բանի որ SEOն փոփոխվում է հաճաղակի եւ պետք է հետեւել թարմացումներին։

Նյութը հիմքը Արթուր Մնացականյանի ֆբ էջից՝  facebook.com/artur.mnatsakanyan